Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները

06.12.2016, 20:06
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։

Երգչուհիներ Բեյոնսեն և Ադելն առաջադրվել են միանգամից չորս հիմնական անվանակարգերում։

«Տարվա երգ» անվանակարգում առաջադրվել է Բեյոնսեն` Formation երգով, Ադելը` Hello երգով, Լուկաս Գրեմը` 7 Years երգով, Մայք Պոզները` I Took a Pill In Ibiza երգով և Ջասթին Բիբերը` Love Yourself երգով, հաղորդում է ՏԱՍՍ–ը։ 

«Տարվա ալբոմ» անվանակարգում առաջադրվել են Բեյոնսեն` «Lemonade» ալբոմով, Ադելը` «25» ալբոմով, ռեփեր Դրեյքը` «Views» ալբոմով, Ջասթին Բիբերը` «Purpose» ալբոմով և Սթարգիլ Սիմփսոնը` «A Sailor's Guide to Earth» ալբոմով։

Բեյոնսեն, Ադելը, Լուկաս Գրեմը, Ռիհաննան, Դրեյքն ու Twenty One Pilots խումբն առաջադրվել են «Տարվա ձայնագրություն» անվանակարգում։

«Լավագույն նոր կատարող» անվանակարգում կպայքարեն Chance the Rapper–ը, Մարեն Մորիսը, The Chainsmokers–ը, Անդերսոն Պաակն ու Քելսի Բելերինին։

Հավակնորդների հրապարակման արարողության ժամանակ նշվել է, որ այս տարի Grammy–ին ընդհանուր առմամբ հավակնել է 21 հազար ստեղծագործություն, որոնք հնչել են 2015 թ.–ի հոկտեմբերի 1–ից մինչև 2016 թ.–ի սեպտեմբերի 30–ը։ Բոլոր 84 անվանակարգերում հավակնորդների առաջադրման քվեարկությանը մասնակցել է 13 հազար մարդ։

Grammy–ի 59–րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թ.–ի փետրվարի 2–ին Լոս Անջելեսում։–0–