Գառնիի տարածքում կանցկացվի էլեկտրոնային երաժշտության յուրահատուկ փառատոն

02.05.2019, 21:00
Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիր է կդառնա, որտեղ կանցկացվի այդ փառատոնը:
Գառնիի տարածքում կանցկացվի էլեկտրոնային երաժշտության յուրահատուկ փառատոն

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Triangulum Community ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժշտության փառատոն:

«Նրանք, ովքեր իրազեկված են էլեկտրոնային երաժշտության բնագավառից, ասում են, որ սա աշխարհի առաջատար փառատոններից մեկն է այս ոլորտի և շատ մեծ ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանի վրա: Պարզվում է՝ Հայաստանում էլ էլեկտրոնային երաժշտության երկրպագուների մեծ բանակ կա: Նաև ասում են, որ այս փառատոնի հետևից զբոսաշրջիկների մեծ խմբեր են ճամփորդում, որպեսզի փառատոնին մասնակցեն», - ասաց վարչապետ Փաշինյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը հայտարարեց, որ գրեթե երեք հազար մարդ արդեն ամրագրել են տոմսեր, ամրագրումների մոտ 30%-ը արտերկրից է:

«Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիր է կդառնա, որտեղ կանցկացվի այդ փառատոնը», - ասաց նա:

Էլեկտրոնային երաժշտության փառատոնը կանցկացվի մայիսի 6-ին և կհեռարձակի «Cercle» մեդիա կազմակերպության կողմից: Փառատոնի կազմակերպիչներն ակնկալում են, որ հեռարձակումը կապահովի 10-30 մլն դիտում։-0-