Երկու լեգենդ երևանյան պոդիումում. կայացավ դիզայներ Վյաչեսլավ Զայցևի ցուցադրությունը` Ազնավուրի երգերի ուղեկցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

15.05.2017, 14:31
Երևանում տեղի է ունեցել ռուս լեգենդար դիզայներ Վյաչեսլավ Զայցևի բացառիկ ցուցադրությունը` աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերի ուղեկցությամբ։
Երկու լեգենդ երևանյան պոդիումում. կայացավ դիզայներ Վյաչեսլավ Զայցևի ցուցադրությունը` Ազնավուրի երգերի ուղեկցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում տեղի է ունեցել ռուս լեգենդար դիզայներ Վյաչեսլավ Զայցևի բացառիկ ցուցադրությունը` աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերի ուղեկցությամբ։

Ցուցադրությունը տեղի է ունեցել «Golden Lace» նորաձևության շաբաթվա շրջանակում, որն անցկացվել է Երևանում մայիսի 12–14–ը։

Աշխարհահռչակ դիզայները ներկայացրել է երեկոյան զգեստներ վերջին հավաքածուից, ինչպես նաև նախորդ հավաքածուների լավագույն նմուշները։


Ցուցադրությունը դարձավ նորաձևության իսկական տոն. շքեղ կտորները և նրբագեղ կերպարները, ժողովրդական մոտիվներն ու ոսկերչական զարդերի առատությունը գերեցին ցուցադրության այցելուների սրտերը։

 - рис.1

Հայ հանդիսատեսն այնքան ջերմ ընդունեց նորաձևության վարպետին, որ նա չկարողացավ զսպել հույզերն ու արտասվեց։

«Անչափ շնորհակալ եմ։ Երջանիկ եմ, որ այսօր ձեզ հետ եմ...», – հուզված նշեց Զայցևը։


Ցուցադրությունից հետո դիզայները նշեց, որ շատ է սիրում ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները, որոնք գերում են իրեն մինչև սրտի խորքը։–0–

 - рис.2

 - рис.3