Ցնցող ելույթ. 12–ամյա L.E.V.O.N–ը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում (ՎԻԴԵՈ)

25.11.2018, 21:26
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում ներկայացնող 12–ամյա L.E.V.O.N–ը փայլուն ելույթ ունեցավ կիրակի Մինսկում անցկացվող մրցույթի եզրափակչում։
Ցնցող ելույթ. 12–ամյա L.E.V.O.N–ը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում ներկայացնող 12–ամյա L.E.V.O.N–ը փայլուն ելույթ ունեցավ կիրակի Մինսկում անցկացվող մրցույթի եզրափակչում։ 

L.E.V.O.N–ը համանուն երգով հանդես եկավ նույն կերպարով, ինչ հայաստանյան փուլի ժամանակ, քանի որ միջազգային ժյուրին, որը քվեարկել էր նրա օգտին, նշել էր L.E.V.O.N–ի օրիգինալ կերպարը` կանաչ կոստյումն ու փողը։

Տղան բեմում միայնակ էր, սակայն նրա ելույթն ուղեկցվում էր մեծ էկրաններով հեռարձակվող տեսաինստալյացիայով։ Նա փայլուն կատարեց L.E.V.O.N երգը, որը պատմում է պատանի կատարողի առօրյայի մասին։ Երգի հեղինակը Ալբերտ Վոլտերն է։

Հանդիսատեսը բուռն ծափահարություններով ողջունեց L.E.V.O.N–ի կատարումը։

Քվեարկությունը մեկնարկել է մրցույթի պաշտոնական կայքում (junioreurovision.tv) նոյեմբերի 23–ին և տևել է մինչև մրցույթի մեկնարկը։ Յուրաքանչյուր մասնակցի ելույթից հետո կտրամադրվի 15 րոպե քվեարկության համար, որի ընթացքում հնարավոր կլինի կրկին քվեարկել։

L.E.V.O.N–ը 12 տարեկան է, ծնվել և մեծացել է Արցախում, սակայն արդեն 4 տարի է բնակվում է Մոսկվայում։–0–