Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)

22.05.2017, 11:45
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։

Լաս Վեգասում մայիսի 21–ին կայացած Billboard Music Awards–ի հանդիսավոր արարողության ժամանակ երգչուհին կատարել է իր «Believe» լեգենդար հիթը։ Սա երգչուհու առաջին ելույթն է մրցանակաբաշխությունների ժամանակ վերջին 15 տարվա ընթացքում։

 - рис.1
Լուսանկարը` spletnik.ru կայքից

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մայրիկիս։ Երբ ես շատ փոքր էի, նա ինձ ասում էր. «դու չես լինի ամենախելացին, ամենագեղեցիկը, ամենատաղանդավորը, սակայն դու կլինես առանձնահատուկ»», – մրցանակը ստանալիս նշել է երգչուհին։


Նա նաև ավելացրել է, որ իր ստեղծագործական ճանապարհին հանդիպել է հիանալի մարդկանց, ովքեր ամեն կերպ աջակցել են իրեն։

«Ես աշխատել եմ այնպիսի մարդկանց հետ, որոնց անունները, հավանաբար, չգիտեք, սակայն նրանք հռչակավոր մարդիկ էին այս ոլորտում։ Կարծում եմ` հաջողությունն ինձ շատ է օգնել այս ճանապարհի ընթացքում», – հավելել է Շերը։

 - рис.2
Լուսանկարը` spletnik.ru կայքից

Տարբեր տարիների Billboard–ի պատվավոր մրցանակին են արժանացել Սելին Դիոնը, Փրինսը, Ջեննիֆեր Լոպեսը, Սթիվի Ուանդերը։


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Billboard Music Awards–ի մրցանակին հավակնում են Ռիհաննան և Ադելը։–0–