Արցախցի Միշա Գրիգորյանը դուրս է եկել ռուսական «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)

06.04.2019, 21:15
Ստեփանակերտցի Միխայիլ Գրիգորյանը Վալերի Մելաձեի թիմի կազմում դուրս է եկել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակիչ փուլ:
Արցախցի Միշա Գրիգորյանը դուրս է եկել ռուսական «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտցի Միխայիլ Գրիգորյանը Վալերի Մելաձեի թիմի կազմում դուրս է եկել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակիչ փուլ:

Նախօրեին «Песня на вылет» փուլին Միշան կատարել է Բրունո Մարսի «Versace on the Floor» երգը, որը ներառվել է Մարսի 24K Magic երրորդ ալբոմում 2016 թ.-ին: 2017թ.-ին երգի ռեմիքսը ներկայացրել էր Դևիդ Գեթան: Երգի տեսահոլովակում նկարահանվել է դերասանուհի և երգչուհի Զենդայան:

Միշայի ոգևորիչ կատարումն արժանացել է ժյուրիի անդամների բարձր գնահատականին:

Բացի Միշայից, հինգ մասնակիցներից Մելաձեն ընտրել է նաև Մաքսիմ Երժանին, ով ևս դուրս է եկել եզրափակիչ փուլ։-0-