Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» XVIII Երևանի միջազգային կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը (ՖՈՏՈ)

11.10.2021, 13:24
Տարիներ առաջ ձևավորված ARARAT լեգենդար հայկական կոնյակների և «Ոսկե ծիրանի» համագործակցությունը այս տարի բացեց լիովին նոր եզր.ՖՈՏՈ
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» XVIII  Երևանի միջազգային կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 9-ին Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» XVIII  Երևանի միջազգային կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը։

Տարիներ առաջ ձևավորված ARARAT լեգենդար հայկական կոնյակների և «Ոսկե ծիրանի» համագործակցությունը այս տարի բացեց լիովին նոր եզր։

Կարևորելով ավանդույթների վերաիմաստավորումն ու նրանց համատեղումը նորարարական գաղափարների հետ` Երևանի կոնյակի գործարանի ստեղծագործական խումբը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գործընկերների հետ համատեղ հանգեցին փառատոնի փակման արարողության նորովի ներկայացնելու մտքին։

Այսպես, «Ոսկե ծիրան» XVIII Երևանի միջազգային կինոփառատոնը, ի շարս այլ հետաքրքիր նորությունների, նշանավորվեց փակման արարողության վերաոճավորմամբ և անցկացման նոր վայրով, որին նոր գեղագիտական երանգներ հաղորդեցին ARARAT լեգենդար հայկական կոնյակները։  

 - рис.1

Կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը տեղի ունենավ ARARAT թանգարանում, որտեղ հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանի կոնյակագործական ժառանգությանը, ինչպես նաև բացահայտեցին լեգենդար կոնյակի ժամանակակից եզրերը։

Կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողության շրջանակներում ցուցադրվեց նաև վերջերս ARARAT-ի նախաձեռնությամբ նկարահանված Ալեքսանդր Խանտի «Մեկ երկնքի տակ» ֆիլմը։

Բացի այդ, «Ոսկե ծիրան» XVIII Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ARARAT կոնյակը սահմանել է հատուկ մրցանակ` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում:

 - рис.2

«Վարպետություն, անկեղծություն և սեր դեպի աշխատանք. այս բառերը, որոնք ամփոփում են ARARAT կոնյակների արժեքները, կարծում եմ, յուրաքանչյուր լավ ֆիլմի ստեղծագործական գաղտնիքն են։ Այդ իմաստով մեր համագործակցությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ նախևառաջ խարսխված է ընդհանուր արժեքային հիմքերի վրա։ Վստահ եմ, որ այս ձևաչափը ևս մեկ լավ ավանդույթի հիմք կդնի», - ասում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

 - рис.3

«Կինոն վերգտնում է իր իմաստավորումը, երբ դուրս է գալիս մարդկանց հետ փոխադարձ հաղորդակցության մեջ: Նույնը կարող ենք ասել կոնյակի մասին, երբ այն դառնալով մեր անկեղծ շփումների մի մասնիկը, ձևավորում և վերաիմաստավորում է ավանդույթների մի հսկայական պաշար: Այսպիսով, և' կինոն, և' կոնյակը ձգտում են հասնել մի առաջնահերթության, որը նրանց կդարձնի միջնորդ` գաղափարներ և մտքեր հաղորդելու: Թե' ARARAT-ը, և թե' «Ոսկե ծիրանը», ունենալով ինստիտուցիոնալ արժեհամակարգ, ձգտում են ոչ միայն զարգացնելու հայկական մշակույթը, այլև այն արժանի դարձնելու միջազգային ճանաչման», - ասում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

 - рис.4

Տարբեր տարիների ARARAT-ի ուշադրությունը դեպի կինեմատոգրաֆ արտացոլվում է թե՛ բրենդի տարբեր նախագծերով,  (Օդեսայի կինոփառատոնին աջակցելուց մինչև սեփական մտահաղացմամբ կինոյի նկարահանում) թե՛ անվանի կինոգործիչների հյուրընկալմամբ, որոնց շարքում են՝ Ջորջ Քլունին, Նաստասյա Քինսկին, Ջոն Մալկովիչը, Օրնելլա Մուտտին, Էմիր Կուստուրիցան, Ինգեբորգա Դապկունայտեն, Ալեքսեյ Գերման կրտսերը և այլք։–0–

 - рис.5