Սոսո Պավլիաշվիլի. Սիրով` հայ երիտասարդների համար

27.10.2015, 18:46
Հայտնի էստրադային երգիչ Սոսո Պավլիաշվիլին նոյեմբերի 10–ին համերգ կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին համերգի կազմակերպիչները։
Սոսո Պավլիաշվիլի. Սիրով` հայ երիտասարդների համար

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի էստրադային երգիչ Սոսո Պավլիաշվիլին նոյեմբերի 10–ին համերգ կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին համերգի կազմակերպիչները։

Համերգը նվիրված է նոյեմբերի 10–ին նշվող Երիտասարդության օրվան, ինչպես նաև նոյեմբերի 17–ին նշվող Ուսանողների միջազգային օրվան։

«Տոնական տրամադրություն ապահովող նման միջոցառումները կազմակերպվում են ամեն տարի։ Հայ երիտասարդները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ ունկնդրել երգչի երգացանկի սիրված երգերը», – նշեց գործակալության զրուցակիցը։

Համերգի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևը։–0–