Միխայիլ Շիրվինդտը ամուսնալուծվել և եկել է Հայաստան (ՎԻԴԵՈ)

26.07.2019, 14:59
Հայտնի ռուս հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվանդտը` հաստատելով ամուսնալուծության լուրերը, լքել է Մոսկվան և հիմա ուսումնասիրում է Հայաստանը:
Միխայիլ Շիրվինդտը ամուսնալուծվել և եկել է Հայաստան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռուս հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվանդտը` հաստատելով Տատյանա Մորոզովայի հետ ամուսնալուծության լուրերը, լքել է Մոսկվան և հիմա ուսումնասիրում է Հայաստանը: Այդ մասին հայտնում ռւսական «Пятый канал»-ը:

60-ամյա Շիրվինդտն Instagram-ի իր հետևորդների հետ կիսվել է Երևանի տեսարժան վայրերի տպավորություններով: Նա, մասնավորապես, հիացել է «Մայր Հայաստան» հուշարձանով և դրա հարևանությամբ բաց երկնքի տակ գտնվող ռազմական տեխնիկայի թանգարանով:

«Ինձ շատ է դուր գալիս այս Միգ 15 ինքնաթիռը: Այն սարսափելի վտանգավոր է: Սակայն պատկերացնու՞մ եք, եթե որևէ մեկի մոտ գա այս ինքնատիռը: Առանց պատուհանների, առանց դռների: Կարծում եմ` այն փայլաթիթեղից է պատրաստված: Սարսափից մարդիկ կմեռնեն: Այսպիսի ռազմական տեխնիկա կա Հայաստանում», - հեգնել է նա:

Հաղորդավարը հետաքրքրվել է հետևորդներից` ընդունելի է, արդյոք, իրենց համար այս թեման: «Հարգելի Միխայիլ Ալեքսանդրովիչ: Ձեր գրառումները, ռեպորտաժները միշտ ընդունելի են», - պատասխանել է հավատարիմ հետևորդներից մեկը:

Հայաստան մեկնելուց մի քանի ժամ առաջ Շիրվինդտը հաստատել է լուրերը, որ դիմել է համաշխարհային դատարան ամուսնալուծության հարցով: Ըստ նրա, կնոջ հետ արդեն 8 տարի է, ինչ միասին չեն ապրում, իսկ ամուսնալուծությունը բացառապես իրավական ձևականություն է:

Շիրվինդտի կինը եղել է դերասանուհի Տատյանա Մորոզովան: Ամուսինները դուստր ունեն` Ալեքսանդրա անունով: Նա ևս մեկ անգամ ամուսնացած է եղել, ունի նաև որդի Անդրեյ և երկու թոռնիկ:-0-