«Լենինգրադ» խումբը չի մտահոգվում երևանյան համերգի չեղարկման կապակցությամբ

23.09.2016, 20:32
Հոկտեմբերի 19–ին նախատեսված «Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չեղյալ է հայտարարվել կազմակերպիչների նախաձեռնությամբ։
«Լենինգրադ» խումբը չի մտահոգվում երևանյան համերգի չեղարկման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 19–ին նախատեսված «Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չեղյալ է հայտարարվել կազմակերպիչների նախաձեռնությամբ, life.ru–ին հաղորդել է խմբի մամուլի քարտուղար Դմիտրի Գուգուչկինը։

Նա նշել է, որ Սերգեյ Շնուրովին չեն ներկայացրել համերգի չեղարկման պատճառները։

«Անկեղծ ասած, չգիտեմ համերգի չեղարկման իրական պատճառները։ Այն չեղյալ է հայտարարվել կազմակերպիչների նախաձեռնությամբ։ Մենք համերգների պակաս չունենք, չենք մտահոգվում։ Սերգեյ Շնուրովը ևս մտահոգված չէ, և դա չի հարվածում մեր բյուջեին», – նշել է Գուգուչկինը։

Կազմակերպիչները հայտնել են «Լենինգրադ» խմբի երևանյան համերգի չեղարկման պատճառը>>

Նրա խոսքով` «Լենինգրադի» համերգային ժամանակացույցն ընդգրկում է առաջիկա երկու տարին։

Համերգը պետք է կայանար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որը կարող է ընդունել ավելի քան 5 հազար հանդիսատես։ –0–