Ինչպես է ջազը կապել Երևանը և Նյու Յորքը

11.03.2017, 18:30
Մարտի 22-ին Արամ Խաչատուրյանի անվան համեգասրահում տեղի կունենա «Ջազային միացում New York – Երևան» բացառիկ համերգը:
Ինչպես է ջազը կապել Երևանը և Նյու Յորքը
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 22-ին Արամ Խաչատուրյանի անվան համեգասրահում տեղի կունենա «Ջազային միացում New York – Երևան» բացառիկ համերգը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները:

Համերգին առաջին անգամ ելույթ կունենա Վահագն Հայրապետյանի` «New York – Երևան» ձազային քվինտետը, որի կազմում են, իրենից բացի, Արի Ռոլանդը (թավ-ջութակ) և Քիտ Բալլը (թմբկահար), Զաիդ Նասերին (ալտ սաքսաֆոն), Յալա Բալինին (վոկալ):

Քվինտետը ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարության ներքո:

Համերգի ընթացքում կհնչեն ավանդական ջազային և հայկական մեղեդիներ:

Միջոցառումը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: -0-