«Գրեմմի 2016». հաղթահերոսներն են Թեյլոր Սվիֆթը, Քենդրիկ Լամարն ու The Weeknd–ը

16.02.2016, 17:05
Նախօրեին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի 2016» 58–րդ մրցանակաբաշխությունը, որն անվանում են նաև «երաժշտական Օսկար»։
«Գրեմմի 2016». հաղթահերոսներն են Թեյլոր Սվիֆթը, Քենդրիկ Լամարն ու The Weeknd–ը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի 2016» 58–րդ մրցանակաբաշխությունը, որն անվանում են նաև «երաժշտական Օսկար»։ Միջոցառումը հինգերորդ տարին անընդմեջ վարել է «Գրեմմիի» կրկնակի դափնեկիր, ամերիկացի ռեփ կատարող LL Cool J–ն, հաղորդում է Spletnik.ru–ն։

Հավաքվածների առաջ ելույթ ունեցան ավելի քան 20 կատարողներ։ Իրենց հիթերը կատարեցին նաև Ադելը, ով, ի դեպ, արժանացել է տասը «Գրեմմիի», և Ջոն Լեջենդը, ով այս տարի առաջադրվել էր չորս անվանակարգերում, որոնցից երեքի դեպքում «Glory» երգի համար, որը նախորդ տարի արժանացել էր «Օսկարի»։

Մրցանակաբաշխությունը բացեց Թեյլոր Սվիֆթը, նա նման պատվի է արժանանում արդեն երկրորդ անգամ։

Խոսելով ամենասպասված ելույթների մասին` հարկ է նշել, որ միջոցառման հյուրերը սպասում էին Ջոնի Դեփի ելույթին Hollywood Vampires խմբի կազմում, ինչպես նաև Լեդի Գագայի ֆանտաստիկ ելույթին, նրա համարը նվիրված էր երաժիշտ Դևիդ Բոուի հիշատակին։

Մրցանակաբաշխության հաղթահերոսները դարձան Քենդրիկ Լամարն ու The Weeknd–ը, որոնք հազիվ էին հասցնում բեմ բարձրանալ բաղձալի արձանիկները վերցնելու համար։

Եվ այսպես, «Գրեմմի 2016»–ի հաղթողներն են.

Տարվա ձայնագրություն – «Uptown Funk», Մարկ Ռոնսոն և Բրունո Մարս

Տարվա ալբոմ – «1989», Թեյլոր Սվիֆթ

Տարվա երգ – «Thinking Out Loud», Էդ Շիրան

Լավագույն նոր կատարող – Մեգան Թրեյնոր

Լավագույն R&B կատարում – «Earned It», The Weeknd

R&B ստեղծագործության լավագույն ավանդական կատարում – «Little Ghetto Boy», Լալա Հեթեուեյ

Լավագույն R&B երգ – «Really Love», Դի Էնջելո և Vanguard

Լավագույն R&B ալբոմ – «Black Messiah», Դի Էնջելո և Vanguard

Լավագույն ժամանակից urban ալբոմ – «Beauty Behind the Madness», The Weeknd

Լավագույն ժամանակակից գործիքային ալբոմ – «Sylva», Snarky Puppy & Metropole Orkest

Latin-pop ոճի լավագույն ալբոմ – «A Quien Quiera Escuchar», Ռիկի Մարտին

Լավագույն բլյուզ ալբոմ – «Born To Play Guitar», Բադդի Գայ

Լավագույն ֆոլկ–ալբոմ – «Bela Fleck And Abigail Washburn», Բելա Ֆլեք և Էբիգեյլ Ուոշբեր

Ծավալուն հնչեղությամբ լավագույն ալբոմ – «Amused To Death» , Ռոջեր Ուոթերս

Rhythm’n’Blues ոճի լավագույն կատարում – «The Weekend» Earned It

Լավագույն ռեփ ալբոմ – «To Pimp a Butterfly», Քենդրիկ Լամար

Լավագույն ռեփ երգ – «Alright», Քենդրիկ Լամար

Լավագույն ռեփ կատարում – «Alright», Քենդրիկ Լամար

Լավագույն համատեղ ռեփ կատարում – «These Walls», Քենդրիկ Լամար, Bilal, Anna Wise & Thundercat

Լավագույն երաժշտական տեսանյութ – «Bad Blood», Թեյլոր Սվիֆթ և Քենդրիկ Լամար

Կինոյի, հեռուստատեսության կամ լրատվամիջոցների համար գրված լավագույն երգ – «Glory», Ջոն Լեջենդ

Լավագույն երաժշտական ֆիլմ – «Էմի»

Լավագույն ռոք ալբոմ – «Drones», Muse

Լավագույն ռոք երգ – «Don't Wanna Fight», Alabama Shakes

Լավագույն metal կատարում – «Ghost», Cirice

Լավագույն ալբոմ այլընտրանքային երաժշտության ժանրում – «Sound & Color», Alabama Shakes

Լավագույն solo pop կատարում – «Էդ Շիրան», Thinking Out Loud

Լավագույն վոկալային pop ալբոմ – «1989», Թեյլոր Սվիֆթ

Դուետի կամ խմբի լավագույն փոփ կատարում  – Մարկ Ռոնսոն և Բրունո Մարս «Uptown Funk»

Լավագույն ավանդական վոկալային pop ալբոմ – «The Silver Lining: The Songs of Jerome Kern», Թոնի Բենեթ

Լավագույն պարային ձայնագրություն – «Diplo, Skrillex և Ջասթին Բիբեր», Where Are U Now

Լավագույն պարային կամ էլեկտրոնային ալբոմ – «Skrillex And Diplo Present Jack U», Diplo, Skrillex –0–