Գորան Բրեգովիչը համերգ կտա Երևանում

29.01.2018, 14:44
Հայտնի սերբ երաժիշտ ու երգահան Գորան Բրեգովիչը համերգ կտա Երևանում:
Գորան Բրեգովիչը համերգ կտա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հայտնի սերբ երաժիշտ ու երգահան Գորան Բրեգովիչը համերգ կտա Երևանում:

Ինչպես նշվում է միջոցառման Facebook-յան էջում, հռչակավոր երաժշտի համերգը կկայանա 2018 թվականի ապրիլի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչն է Mezzo Production–ը:

Տոմսերն արդեն կարելի է գնել նախնական պատվերով:

Загружается новость ... "Лево"

Սերբ երաժիշտը Հայաստանում առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականին «Ալկոհոլ» ծրագրով «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում:

Գորան Բրեգովիչը հայտնի երաժիշտ և երգահան է։ Նա Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակն է, որոնց թվում են` «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնական երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։ -0-