«Եվրատեսիլին» Բելառուսը ներկայացնող խումբը երգել է հայկական երգի cover տարբերակը` պատասխանելով Արծվիկի մարտահրավերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

07.04.2017, 19:50
«Եվրատեսիլ 2017»–ում Բելառուսը ներկայացնող «NaviBand» խմբի պատասխանը շատ չուշացավ։ Խումբն անմիջապես արձագանքեց Արծվիկի մարտահրավերին։
«Եվրատեսիլին» Բելառուսը ներկայացնող խումբը երգել է հայկական երգի cover տարբերակը` պատասխանելով Արծվիկի մարտահրավերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2017»–ում Բելառուսը ներկայացնող «NaviBand» խմբի պատասխանը շատ չուշացավ։ Խումբն անմիջապես արձագանքեց Արծվիկի մարտահրավերին։

Ուրբաթ Արծվիկը մարտահրավեր նետեց բելառուսական խմբին «Celebrate Diversity Challenge» ֆլեշմոբի շրջանակում։

Արծվիկի մարտահրավերին ի պատասխան` «NaviBand»–ը երգեց «Մաշինեն եկավ» հայկական երգի cover տարբերակը, որն ավելի վաղ կատարում էր երգչուհի Լուսիկ Քոշյանը։

Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է «NaviBand»–ի տեսահոլովակից ստացված տպավորությունները։ «Հիանալի աշխատանք է, ես ձեր երկրպագուն եմ», – գրել է երգչուհին։

Մարտի 22–ին Արծվիկը կոչ արեց «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին երգել հայկական ազգային որևէ երգ։ Առաջինը նա դիմեց գերմանացի գործընկերոջը` կատարելով գերմաներեն երգ։ Դրան ի պատասխան` գերմանացի երգչուհի Լևինա Մյուզիքը երգեց Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը։



Նրանից հետո մարտահրավերը ընդունեց Կիպրոսը ներկայացնող Հովիկ Դեմիրճյանը (Hovig)` «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությամբ:

Իսկ մարտի 29-ին հայ երգչուհին իր Facebook-ում տեղադրել է տեսանյութ` վրազական «Moxevis Qalo Tinao» վրացական երգի կատարմամբ: Ի պատասխան` Թամարա Գաչեչիլաձեն երգել է Կոմիտասի «Լորիկ» ստեղծագործությունը:

Загружается новость ... "Лево"

Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թ.–ից։ Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, ապահովել են երգչուհի Սիրուշոն 2008 թ.–ին և Արամ MP3–ը 2014 թ.–ին։–0–