Դի Կապրիոն ցանկանում է ստանալ ՌԴ քաղաքացիություն և մարմնավորել Լենինի կերպարը

16.12.2015, 17:56
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ ցանկանում է ստանալ ՌԴ քաղաքացիություն և մարմնավորել Լենինի կերպարը:
Դի Կապրիոն ցանկանում է ստանալ ՌԴ քաղաքացիություն և մարմնավորել Լենինի կերպարը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ ցանկանում է ստանալ ՌԴ քաղաքացիություն և մարմնավորել Լենինի կերպարը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Հրատարակության տվյալներով` Planet Today–ին տված հարցազրույցում դերասանը հայտարարել է, որ շատ է սիրում Ռուսաստանն ու նախատեսում է մարմնավորել Լենինի կերպարը։ Հարցազրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ի դեպ, 2010 թ.–ին Դի Կապրիոն «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար մարմնավորել մեկ այլ քաղաքական գործչի` Իոսեֆ Ստալինի կերպարը։ «Չգիտեմ` կհաջողվի՞ ինձ, արդյոք, օրերից մեկ օր մարմնավորել Ստալինի կերպարը։ Կտեսնեմ, արդյո՞ք, նման սցենար։ Կարող եմ միայն կրկնել, որ շատ հետաքրքիր կլիներ մարմնավորել նման քաղաքական գործչի կերպարը», – ասել է Դի Կապրիոն։

Այդ հարցազրույցի ժամանակ նա նաև նշել է, որ գիտի, որ արտաքնապես նման է երիտասարդ Լենինին,  սակայն հայտնել է, որ նրա կյանքի մասին սցենար չկա։ Դերասանը նաև նշել է, որ պատրաստ է հանդես գալ որպես պրոդյուսեր։

Հատկանշական է, որ Լեոնարդո Դի Կապրիոյի տատիկն ազգությամբ ռուս է։ Դերասանի մայրը ծնվել է գերմանացի Վիլհելմ Ինդենբիրքենի և ռուս էմիգրանտուհի Հելեն Ինդենբիրքենի (Ելենա Սմիրնովա 1915-2008) ընտանիքում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, իսկ 1955 թ.–ին Վիլհելմն  ու Հելենը տեղափոխվել են ԱՄՆ։–0–