Արծվիկը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ի առաջին կիսաեզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10.05.2017, 00:25
Հայաստանը ներկայացնող Արծվիկը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ի առաջին կիսաեզրափակչում։
Արծվիկը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ի առաջին կիսաեզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներկայացնող Արծվիկը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ի առաջին կիսաեզրափակչում։

Նա կատարեց Fly with me երգը։

Երգի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը:

Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները, այն ընդհանրությունները, որոնք զարմանալիորեն առկա են: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները և հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, և դառնում արև, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 11–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13–ին։ 

«Եվրատեսիլ-2017»-ին մասնակցում է 43 պետություն:

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թ.–ից։ Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, ապահովել են երգչուհի Սիրուշոն 2008 թ.–ին և Արամ MP3–ը 2014 թ.–ին։–0–