Արծվիկն անցավ «Եվրատեսիլ 2017»–ի եզրափակիչ

10.05.2017, 01:07
Հայաստանը ներկայացնող Արծվիկն անցավ «Եվրատեսիլ 2017»–ի եզրափակիչ։
Արծվիկն անցավ «Եվրատեսիլ 2017»–ի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներկայացնող Արծվիկն անցավ «Եվրատեսիլ 2017»–ի եզրափակիչ։

Առաջին կիսաեզրափակչում Արծվիկը կատարեց Fly with me երգը։

Երգի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը:

Загружается новость ... "Лево"

Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները, այն ընդհանրությունները, որոնք զարմանալիորեն առկա են: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները և հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, և դառնում արև, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար:

Արծվիկի հետ միասին եզրափակիչ անցան ևս 9 երկրների ներկայացուցիչներ` Մոլդովան, Ադրբեջանը, Հունաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Կիպրոսն ու Բելգիան։ 

«Եվրատեսիլ 2017»–ին մասնակցում է 43 երկիր։ Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 11–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13–ին։–0–