Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հոբելյանն է նշվում հունվարի 22–ին

22.01.2016, 12:15
Հայ կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի հյոբելյանն է նշվում հունվարի 22–ին։
 Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հոբելյանն է նշվում հունվարի 22–ին

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.Հայ կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի հյոբելյանն է նշվում հունվարի 22–ին։

Առնո Հարությունի Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22–ին ուսուցչի ընտանիքում։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ Նրա տաղանդն այն ժամանակ նկատել է մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ 

1938 թվականին Բաբաջանյանը տեղափոխվել է Մոսկվա և միանգամից ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի վերջին կուրս։ Ավարտելուց հետո ընդունվել է Պ.Ի.Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիա։ 1947 թվականին էքստերնով ավարտել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը, իսկ 1948 թվականին` Պ.Ի.Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան։ 

Կոմպոզիտորին ճանաչում և փառք են բերել նրա անմահ հիթերը` «Գեղեցկության թագուհի», «Հարսանիք», «Երկնագույն տայգա», «Ժպտա», «Մնա ինձ հետ», «Անսպասելի պահին», «Հանդիպում», «Հիշողություն», «Կանչիր ինձ», «Երազանք պահիր», «Շնորհակալ եմ քեզ»։ 

Բաբաջանյանն աշխատել է այնպիսի ականավոր բանաստեղծների հետ, ինչպիսիք են Եվգենի Եվտուշենկոն («Մի շտապիր», «Սատանայի անիվը», «Քո հետքերը»), Անդրեյ Վոզնեսենսկին («Սիրո տարին», «Մոսկվա գետը», «Վերադարձրու ինձ երաժշտությունը»), Լեոնիդ Դերբենյովը («Աշխարհի լավագույն քաղաքը»)։ 

Հայաստանի մայրաքաղաքի օրհներգեր են համարվում «Առաջին սիրո երգը» և «Երևանը»։  Շատ սիրված է «Նոկտյուրն» ստեղծագործությունը։

Կոմպոզիտորը բազմաթիվ մշակումներ ունի գործիքային ջազի, երաժշտաթատերական ոլորտներում։ Նա մյուզիքլեր է գրել «Պաղդասար աղբար», «Հարսնացուն հյուսից», «Իմ սիրտը լեռներում է» ֆիլմերի համար։

Զարգացրել է Ս.Վ.Ռախմանինովի, Ա.Ի. Խաչատրյանի ստեղծագործական փորձը։ Վերջին տարիներին ձգտել է ստեղծագործական ռացիոնալիզմի։ 

Առնո Բաբաջանյանը մահացել է 1983 նոյեմբերի 11–ին լեյկեմիայի բարդություններից։ -0-