Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան
26.01.2018,
12:42
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին ու նրա թիմին հունվարի 21–ին Բավրայի անցակետում թույլ չեն տվել անցնել սահմանը:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին ու նրա թիմին Բավրայի անցակետում թույլ չեն տվել անցնել սահմանը:
Լրատվամիջոցները դեռ օրեր առաջ հաղորդել էին, որ, հավանաբար, Փոստանջյանի խումբը խնդիր ուներ Վրաստանի սահմանապահների հետ:
Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ առանց հիմնավորման և պատճառաբանության խոչընդտել են և թույլ չեն տվել հատել սահմանը:
«Մենք վերադառնում ենք Գյումրի ու իրազեկման ակցիան կշարունակենք Շիրակի մարզում»,- ասել է Փոստանջյանը:
Այժմ, ինչպես հայտնում է «Ժամանակ» թերթը, Փոստանջյանը, իր մուտքը Վրաստան արգելելու հայցով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս պահին նա բողոք է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, Վրաստանում Հայաստանի և Հայաստանում Վրաստանի դեսպաններին` պարզաբանումներ ստանալու վերաբերյալ։
«Դիմել եմ նաև Մոգերինիին (Եվրամիոըթյան արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ) և պարոն Յագլանդին (ԵԽԽՎ գլխավոր քարտուղար), կսպասեմ, թե ինչ պատասխան ինձ կտրամադրեն։ Այնուամենայնիվ, սա ապօրինի կոպիտ գործողություն էր, որը, չեմ կարծում, որ պետք է թույլ տրվեր վրացական իշխանությունների կողմից»,– ասել է Փոստանջյանը։ -0-