639.74
7.02
522.79
-7
Եղանակը Երևանում
Հայ

Յուրի Ջորկաեֆ. Ֆրանսիայի հայ համայնքը միշտ նեցուկ կլինի հայ ժողովրդին, Հայաստանին և Արցախին

14:13
01 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել Ջորկաեֆ եղբայրներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստանի ու Արցախի կողքին լինելու, սատար կանգնելու համար: 

«Ուրախ եմ ևս մեկ անգամ հյուրընկալելու ձեզ: Շատ կարևոր է այն գործունեությունը և աջակցությունը, որ Ջորկաեֆների ընտանիքը ծավալում է հանուն Հայաստանի և Արցախի: Այս բարդ ժամանակներում մենք պետք է միահամուռ լինենք և մեկտեղենք համազգային ներուժը՝ դժվարությունները հաղթահարելու և առաջ շարժվելու համար: Պետք է լինենք առավել ակտիվ և առավել սերտ փոխկապակցված», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Յուրի Ջորկաեֆը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հայ համայնքը միշտ նեցուկ կլինի հայ ժողովրդին, Հայաստանին և Արցախին: 

«Պարոն վարչապետ, մենք այսօր այստեղ ենք՝ մարդասիրական, բարոյական աջակցություն տրամադրելու համար և նաև վկայելու հայ-ֆրանսիական ամուր կապերի մասին: Մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը, շարունակելու ենք լինել ձեր կողքին», - ասել է նա:

Հանդիպմանը քննարկվել են ստեղծված իրավիճակում համազգային ներուժի համախմբմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը, հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին վերաբերող և այլ հարցեր:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:31
10 Հունվարի 2021
ԱԱԾ տնօրենն այսօր էլ է հանդիպել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ, հայտնի է, թե ինչ են քննարկել
ԱԱԾ տնօրենն այսօր էլ է հանդիպել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ, հայտնի է, թե ինչ են քննարկել
18:55
10 Հունվարի 2021
Փաշինյանի մամուլի քարտուղարն ուղղում է կատարել ավելի վաղ հրապարակված` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման օրակարգում
Փաշինյանի մամուլի քարտուղարն ուղղում է կատարել ավելի վաղ հրապարակված` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման օրակարգում
17:28
10 Հունվարի 2021
Մանուկյան. Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ
Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ
11:02
10 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2096 թեստ, հաստատվել է 337 նոր դեպք. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2096 թեստ, հաստատվել է 337 նոր դեպք
10:00
10 Հունվարի 2021
Ցրտերը, կարծես նահանջում են. Երևանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
Ցրտերը, կարծես նահանջում են. Երևանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
23:13
09 Հունվարի 2021
Կարանտինի իրավական ռեժիմը երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ. Թորոսյան
Կարանտինի իրավական ռեժիմը երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ. Թորոսյանն անդրադարձել է երկրում կարանտինի ռեժիմի երկարաձգման հետ կապված իրավիճակին
19:43
09 Հունվարի 2021
Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է ԱԳ նախարարի հետ հանդիպումը
Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքները, հանդիպում ունեն նաև ԳՇ պետի հետ
18:51
09 Հունվարի 2021
ՀՀ ԱԱԾ տնօրենը Երասխին հարող չեզոք գոտում հանդիպել է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ. ի՞նչ են քննարկել
ՀՀ ԱԱԾ տնօրենը Երասխին հարող չեզոք գոտում հանդիպել է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ. ի՞նչ են քննարկել
12:06
09 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2123 թեստ, հաստատվել է 379 նոր դեպք. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2123 թեստ, հաստատվել է 379 նոր դեպք
10:00
09 Հունվարի 2021
Ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ, զինված պարբերաբար հայտնվում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ՝ խաղաղ բնակիչներին ահաբեկելու նպատակով. ՄԻՊ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ, զինված պարբերաբար հայտնվում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ՝ խաղաղ բնակիչներին ահաբեկելու նպատակով. ՄԻՊ. ՖՈՏՈ
09:37
09 Հունվարի 2021
Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր. Սոֆյա Հովսեփյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դուրս է եկել խմբակցությունից
22:48
08 Հունվարի 2021
Շուռնուխում 12 նոր տուն կկառուցեն Ադրբեջանին անցած տների փոխարեն (ՎԻԴԵՈ)
Շուռնուխում 12 նոր տուն կկառուցեն Ադրբեջանին անցած տների փոխարեն. ՎԻԴԵՈ