418.04
4.21
392.6
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ընդդիմությանը չհաջողվեց սկսել ՀՀ ֆինանսների նախարարի հրաժարականի գործընթացը

12:38
18 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԺ–ում բացարձակ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ ներկայացրած առաջարկի դեմ։

Տվյալ օրինագծի նախաձեռնողը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, որը «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների օրինագծի քննարկումից հետո եկել է եզրակացության, որ անհրաժեշտ է ազատել ֆինանսների նախարարին զբաղեցրած պաշտոնից։ Խմբակցությունը դժգոհ է մնացել նախարարի` «Կառավարության կառուցվածքի մասին» ներկայացված օրինագծի վերաբերյալ ուղղված գրավոր հարցումներին տված պատասխաններից և նախաձեռնել է տվյալ գործընթացը։

«Կարծում եմ, որ Ջանջուղազյանը պետք է գտնվի այստեղ, որովհետև հարցը սպառված չէ։ Նրա բացակայությունը խոսում է խորհրդարանի նկատմամբ նրա վերաբերմունքի մասին։ Մենք շարունակում ենք մնալ մեր կարծիքին` սա նախազգուշացում է բոլոր նախարարներին, որ խորհրդարանի նկատմամբ չի կարելի այսպես պահել իրեն»,– ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Загружается новость ... "Право"

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, նախօրեի քննարկումը ցույց է տվել, որ տրված հարցերի պատասխանները չեն ստացվել, այդ իսկ պատճառով խմբակցությունը «կողմ» է քվեարկելու վարչապետին Ջանջուղազյանի հրաժարականի հարցով դիմելուն։

«Նախարարը պետք է պարզ մարդկային լեզվով պարզաբանի 10 հազար մարդու կրճատմանը վերաբերող հայտնի նամակի բոլոր վիճահարույց պահերը և բովանդակությունը»,– ասաց նա։

Խորհրդարանի նախկին փոխխոսնակ, Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մարտի 4–ին Facebook–ի իր էջում փաստաթուղթ է հրապարակել, որն ուղղված էր Փաշինյանին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարարի անունից։ Դրանում նշվում է, որ «եթե հավելյալ արժեք չստեղծող նույնիսկ 10 հազար հանրային ծառայողներ գործազուրկ դառնան, ապա դրանից կշահի հայոց պետականությունը և ամբողջ հասարակայնությունը»։

Այդ նախաձեռնությանը դեմ հանդես եկավ «Իմ քայլը», որի առաջնորդ Լիլիթ Մակունցը հայտնեց, որ հարցի մեկ քննարկումը բավարար չէ, ուստի նրանք դեմ քկվեարկեն։

Քվեարկության ժամանակ նախաձեռնության օգտին քվեարկել է 41 պատգամավոր, դեմ` 67, ձեռնպահ` 1։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը