Երևանում սպասվում է 20 աստիճան տաքություն․ Սուրենյան
13.04.2020,
22:10
Գագիկ Սուրենյանը ուրախալի լուր է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայպետհիդրոմետ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-յան իր էջում ուրախալի լուր է հայտնել։
«Վաղը ցերեկվանից սկսած բոլոր մարզերում հավեսով տաքանում է։ Ապրիլի 15-ին Երևանում կունենանք արդեն +20 աստիճան տաքություն»,- գրել է նա։
Ավելի վաղ Հայպետհիդրոմետը հայտնել էր, որ Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։-0-