Երևանում միաժամանակ երկու ցույց է անցկացվում` կողմ և ընդդեմ Փաշինյանի

18.11.2020, 20:04
Երևանում միաժամանակ երկու ցույց է անցկացվում` կողմ և ընդդեմ Փաշինյանի
Երևանում միաժամանակ երկու ցույց է անցկացվում` կողմ և ընդդեմ Փաշինյանի

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում միաժամանակ երկու ցույց է անցկացվում: Առաջին ցույցի մասնակիցները հանդես են գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, իսկ երկրորդինը՝ հավաքվել են իրենց աջակցությունը հայտնելու գործող իշխանություններին:

Ազատության հրապարակում ներկա պահին բողոքի հերթական ցույցն է անցկացնվում, որը կազմակերպվել է ընդդիմության և նրանց աջակիցների կողմից: Մասնակիցները դեմ են հանդես գալիս «կապիտուլյացիայի» փաստաթղթի ստորագրմանը, պահանջում Փաշինյանի հրաժարականը և հայտնում, որ Արցախի բնակիչներից խլել են իրենց տները: 

Գործող իշխանության աջակիցների ակցիան անցկացվում է ՀՀ կառավարության շենքի մոտ: Նախկին և ներկա զինվորականները, ինչպես նաև քաղաքացիական անձինք աջակցում են Փաշինյանին և պահանջում ընդդիմությունից դադարեցնել պաշտոնի համար պայքարը երկրի համար նման բարդ ժամանակահատվածում:

Փաշինյանը դուրս եկավ իր աջակիցների հետ հանդիպելու՝ խնդրելով բոլորին դադարեցնել հավաքն ու գնալ տուն: 

« Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- հայտնել է Փաշինյանը: -0-