Երևանում կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի 77 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ոստկանությունը բերման է ենթարկել 77 քաղաքացու, ովքեր մասնակցում էին բողոքի ակցիային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, կառավարության շենքի դիմաց: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Տվյալ պահին բերման ենթարկվել է 77 քաղաքացի»,- նշել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող ցուցարարները առավոտյան շրջափակել էին կառավարության շենքը, որպեսզի կառավարության` այս տարվա վերջին նիստը չկայանար, սակայն նիստն, այնուամենայնիվ, անցկացվեց։
Ցուցարարները կոչ են անում կառավարության անդամներին կամ առաջարկել վարչապետի հրաժարականի նախագիծ կամ դուրս գալ ժողովրդի մոտ ու խոստովանել, որ նրանք պաշտպանում են «դավաճան Նիկոլին»։–0–