Երևանում Հաղթանակի օրվա միջոցառումները մեկնարկեցին հաղթական սերունդների յուրահատուկ «ֆլեշմոբով» (ՎԻԴԵՈ)

09.05.2020, 11:32
Երևանում Հաղթանակի օրվա միջոցառումները մեկնարկեցին հաղթական սերունդների յուրահատուկ «ֆլեշմոբով». ՎԻԴԵՈ
Երևանում Հաղթանակի օրվա միջոցառումները մեկնարկեցին հաղթական սերունդների յուրահատուկ «ֆլեշմոբով» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացվում են տոնական միջոցառումներ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակին: Արարողություններին մասնակցում են Մեծ Հայրենական պատերազմի վետերանները, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից դուրս են բերում Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին: Այս մասին իր Facebook-յան էջում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Վետերաներն ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ինքնաթիռներն րոպեներ անց օդ են բարձրանում և հանդիսավոր անցում կատարում Հաղթանակ զբոսայգու վրայով՝ խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևություն:

Այս տարի կորոնավիրուսի պատճառով Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են: -0-