Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա է. երիտասարդները պահանջում են ճանաչել Արցախը և դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան

21.10.2020, 12:46
Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա է. երիտասարդները պահանջում են ճանաչել Արցախը և դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան
Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա է. երիտասարդները պահանջում են ճանաչել Արցախը և դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանում երիտասարդները Գերմանիայի դեսպանատան շենքի առջև բողոքի խաղաղ ակցիա են անցկացնում՝ Արցախի նկատմամբ ադրբեջաբնական ագրեսիան կանգնեցնելու և Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:

Ակցիայի մասնակիցները գերմաներենով ներկայացրեցին իրադրությունն Արցախում, պատմեցին խաղաղ արցախցիների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին: Նրանք կոչ են արել Գերմանիայի աջակցություն չցուցաբերել Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող ահաբեկիչներին, որն էլ իր հերթին օգնում է Ադրբեջանին և հեռու պահել Թուրքիային Արցախի ժողովրդից:

Երիտասարդները հանդես են եկել Արցախի անկախությունը ճանաչելու, Ցեղասպանությունը և ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի՝ ագրեսորներին կանգնեցնելու կոչեր պարունակող պաստառներով:

Դեսպանատան աշխատակիցները ակցիայի մասնակիցներին հայտնել են, որ դեսպանը պատրաստ է ընդունել նրանց ներկայացուցիչներին և լսել նրանց պահանջները:

Ակցիայի մասնակիցները մտադիր են ցույց տալ տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում հայ գերիներին, ծաղրում նրանց մարմինները և գլխատում նրանց:


«Գերմանիան, որը իրականացրել է ցեղասպանություն և պատասխան տվել դրա համարմ պետք է նույնը պահանջի Թուրքիայից, լռության չմատնել ցեղասպանությունը (հայերի, խմբգր.), քանի որ այդ ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տառապում է նաև Հայաստանը, որն այժմ պայքարում է այդ թվում կորոնավիրուսի տարածման վտանգի հետ»,- նշում են ակցիայի մասնակիցնրեը:

Նրանց ակտիվորեն աջակցում էին վարորդները, ովքեր մեքենաների ազդանշաններն էին միացնում ի աջակցություն ակցիայի: Նրանց էին միացել նաև սովորական անցորդները: -0-