Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ
12.11.2020,
11:35
ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղրար Շուշան Ստեփանյանը։
Загружается новость ...
"Право"
«ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին: ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան»,-գրել է նա:-0-