Yandex Go–ն մեկնաբանել է դերասանուհի Լիա Զախարյանի հետ տեղի ունեցած միջադեպը

09.09.2024, 14:16
Yandex Go–ն հայտարարություն է տարածել դերասանուհի Լիա Զախարյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Yandex Go–ն մեկնաբանել է դերասանուհի Լիա Զախարյանի հետ տեղի ունեցած միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Yandex Go–ն մեկնաբանել է դերասանուհի Լիա Զախարյանի հետ նախօրեին տեղի ունեցած միջադեպը։

Հիշեցնենք, որ դերասանուհին Instagram–ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես է տաքսու վարորդը վիրավորում Լիա Զախարյանին այն բանից հետո, երբ վերջինս սխալ հասցե նշելու պատճառով փոխում է այն։

Դերասանուհին նշել է, որ  սկզբում փորձել է հանդարտեցնել իրավիճակը, սակայն վարորդը շարունակել է վիրավորել նրան։ Այնուհետև մտել է դերասանուհու տուն՝ նրանից ավել գումար պահանջելու նպատակով։ 

Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Yandex Go մամլո-ծառայությունը։

«Մենք նույնպես ապշած ենք կատարվածից, նման պահվածքը բացարձակապես անընդունելի է և խախտում է սպասարկման կանոնները, վարորդն այլևս պատվերներ իրականացնելուց զրկված է: Մենք ակտիվ կապի մեջ ենք օգտատիրոջ հետ՝ իրավիճակը կարգավորելու և շտկելու նպատակով: Մենք պատրաստ ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ հետաքննության շրջանակներում, եթե ուղևորը որոշի դիմել ոստիկանություն», – նշվում է Yandex Go–ի հայտարարության մեջ։