568.62
6.36
485.42
+22
Եղանակը Երևանում
Հայ

WOW. Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ

17:55
29 Հունիսի 2020
© Լուսանկարը՝ screenshot տեսանյութից

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ:

Այս մասին հայտնում է PanARMENIAN.Net–ը` հղում անելով կազմակերպիչներին։

Կազմակերպիչները նշում են, որ կորոնավիրուսի հետևանով ստեղծված պայմաններում նման կինոթատրոնի կարիքն ավելի է զգացվում:

Ավտոկինոթատրոնը կբացվի մինչև հուլիսի կեսերը, հստակ օրը դեռ հայտնի չէ:

Այն նախատեսված կլինի 82 ամտոմեքենայի համար: Պլանավորվում է օրական երկու կինոդիտում անցկացնել. ցուցադրվելու են թե միջազգային կինոպրեմիերաներ, թե այլ ֆիլմեր: Հանդիսատեսը ֆիլմի ձայնը լսելու է անմիջապես իրենց մեքենայի ներսում՝ բարձրախոսներից:

Կազմակերպիչների խոսքերով, ֆիլմերի ցուցադրությունները լինելու են երեկոյան: Ցուցադրվելու են կինոպրեմիերաներ, շաբաթվա մեջ կլինեն օրեր, երբ արտհաուսային ֆիլմեր կցուցադրվեն: 14 մետրանոց էկրան կլինի:

Կազմակերպիչները նշում են, որ տոմսի արժեքը կլինի 6000 դրամ 1 մեքենայի համար՝ անկախ դրանում գտնվող անձանց քանակից:

Տարածքում կգործի նաև սննդի կետ, որտեղից պատվեր կարելի է անել անմիջապես ավտոմեքենայի միջից կինոդիտումից առաջ կամ ընթացքում՝ գրելով ավտոկինոթատրոնի վեբկայքի կամ ֆեյսբուքյան էջի չատբոտին:

Կազմակերպիչները նաև նշում են, որ զվարճանքի վայրի համար 5000 քմ տարածք է առանձնացվել: Այն գտնվում է ձորում, գետի ափին, կարելի է «քաղաքից դուրս» ֆորմատով հանգիստ անցկացնել վրաններով և այլն:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:42
23 Սեպտեմբերի 2020
Հայտնի է, թե ում կփոխանցվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը
Հայտնի է, թե ում կփոխանցվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը
18:44
23 Սեպտեմբերի 2020
Աննա Մազմանյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակվել
Աննա Մազմանյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակվել
18:00
23 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է COVID-19-ի ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը
Հրապարակվել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է COVID-19-ի ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը
17:07
23 Սեպտեմբերի 2020
Դատարանն արդարացրել է Analitik.am–ի աղմկահարույց գործով մեղադրյալ Արտակ Գալստյանին
Դատարանն արդարացրել է Analitik.am–ի աղմկահարույց գործով մեղադրյալ Արտակ Գալստյանին
16:58
23 Սեպտեմբերի 2020
ԱԱԾ-ի արձագանքը «Դոսյեին». փորձագետը՝ ՌԴ-ի վրա ճնշման փորձի և հարաբերությունների պատմական մինիմումի մասին
ԱԱԾ-ի արձագանքը «Դոսյեին». փորձագետը՝ ՌԴ-ի վրա ճնշման փորձի և հարաբերությունների պատմական մինիմումի մասին
16:08
23 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել է Մոսկվա–Երևան չարտերային չվերթերի չվացուցակը
Հրապարակվել է Մոսկվա–Երևան չարտերային չվերթերի չվացուցակը
16:05
23 Սեպտեմբերի 2020
Աշունը գործի է անցել․ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում
Աշունը գործի է անցել․ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում
15:06
23 Սեպտեմբերի 2020
Հարսանիք՝ առանց Փաշինյանի, վատ լուր՝ Միքայել Մինասյանին և Ծառուկյանի կալանքը․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հարսանիք՝ առանց Փաշինյանի, վատ լուր՝ Միքայել Մինասյանին և Ծառուկյանի կալանքը. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ․ ՎԻԴԵՈ
14:05
23 Սեպտեմբերի 2020
Հայտնի է էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանի ժամանակացույցը
Հայտնի է էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանի ժամանակացույցը
13:15
23 Սեպտեմբերի 2020
Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը չկայացավ
Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը չկայացավ
13:10
23 Սեպտեմբերի 2020
Նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը
Իրականացվելու են պլանային միջոցառումներ, այդ թվում՝ զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն
12:38
23 Սեպտեմբերի 2020
Մանկատան 3 աշխատակցուհիները կալանավորվեցին երեխաներին ծեծելու ու դաժան վերաբերվելու համար
Մանկատան 3 աշխատակցուհիները կալանավորվեցին երեխաներին ծեծելու ու դաժան վերաբերվելու համար