441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկի տոնական օրերի աշխատանքային գրաֆիկը և հեռահար սպասարկման ծառայությունների հնարավորությունները

19:27
30 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2020թ. վերջին աշխատանքային օր է հայտարարում դեկտեմբերի 30-ը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Հարգելի հաճախորդներ,

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2020թ. վերջին աշխատանքային օր է հայտարարում դեկտեմբերի 30-ը: Բանկի բոլոր 73 մասնաճյուղերը դեկտեմբերի 30-ին աշխատելու են ամբողջական աշխատանքային օրով:

2021թ․առաջին աշխատանքային օրը լինելու է հունվարի 8-ը` սկսած 09:15-ից: Հունվարի 9-ից լիարժեք աշխատելու են այն մասնաճյուղերը, որոնք աշխատում են 6-օրյա գրաֆիկով»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

2020թ. դեկտեմբերի 31-ին ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ կատարել ամանորյա ապառիկ գնումներ առավոտյան 9:00-ից մինչև 16:00 Բանկի ավելի քան 300 գործընկերներ-վաճառակետերում՝ Հայաստանի ամբողջ տարածքում:

31.12.2020թ.-07.01.2020թ. ժամանակահատվածում ընկած վարկերի մարումների ամսաթվերը ավտոմատ կերպով տեղափոխվում են 2021թ. հունվարի 8-ին:

Ամանորյա տոներին կարելի է օգտվել Բանկի հեռահար սպասարկման տարբերակներից, որոնք թույլ կտան իրականացնել անհրաժեշտ բանկային գործարքները ոչ աշխատանքային օրերին:

Տոնական օրերին Բանկի Կոնտակտային կենտրոնը աշխատելու է  24/7 ռեժիմով: Հաճախորդների բանկային/գործարքային լիարժեք սպասարկումը Կոնտակտային կենտրոնը կիրականացնի դեկտեմբերի 31-ին, 2021թ․հունվարի 4-ին և 7-ին, այսինքն՝ դրամական փոխանցումների մուտքագրում քարտերին և բանկային բոլոր տեսակների գործարքների իրականացում՝ Վիդեո Բանկ և Հեռախոս բանկ ծառայությունների միջոցով:

Մոբայլ/Ինտերնետ Բանկինգի միջոցով 30.12.2020թ. ժամը 19:00-ից մինչև 07.01.2021թ. (ներառյալ) կատարված բոլոր գործարքները կիրականացվեն օնլայն ռեժիմով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել նաև Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալների ծառայություններից՝ տեղակայված` հաճախորդների ինքնասպասարկման 24/7 ապասարկման գոտիներում Հայաստանի ամբողջ տարածքում, որոնք հնարավորություն են տալիս համալրել բանկային/քարտային հաշիվներ և ավանդներ, կատարել վարկերի մարումներ, հարցումներ ուղարկել քարտին փոխանցումներ ստանալու  վերաբերյալ և կատարել վճարումներ ավելի քան 300 ծառայությունների դիմաց»,- նշում են բանկից:

Ընդ որում՝

  • բոլոր քարտային գործարքները փաստացի կիրականացվեն օնլայն ռեժիմով՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ 09:00-19:00, շաբաթ օրը՝ 09:00-18:00, իսկ մնացած ժամանակ՝ հաջորդ բանկային օրը՝ 09:00-ին:

  • մնացած բոլոր գործարքները հաշիվներով, վարկերով և ավանդներով Բանկի կողմից մշակվելու են՝ կախված վերջիններիս իրականացման ժամկետից՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի՝

-         գործարքները, որոնք իրականացվել են 30.12.2020թ․ 19:00-ից մինչև 31.12.2020թ․ 16:00, փաստացի կիրականացվեն 2020թ․ դեկտեմբերի 31-ին,

-         գործարքները, որոնք իրականացվել են 31.12.2020թ․ 16:01-ից մինչև 03.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 3-ին,

-         գործարքները, որոնք իրականացվել են 03.01.2021թ․ 19:01-ից մինչև 04.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 4-ին,

-         գործարքները, որոնք իրականացվել են 04.01.2021թ․ 19:01-ից մինչև 07.01.2021թ․ 19:00, փաստացի կիրականացվեն 2021թ․ հունվարի 7-ին:

Բացի այդ ամենից, ոչ աշխատանքային օրերին Բանկի բանկոմատների հիմնական գործառույթներից բացի, հնարավոր է քարտային հաշիվների առցանց համալրում cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով:

Բանկի հեռահար ծառայությունների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի ինտերնետային կայքից կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ