Ոստիկանությունը հայտնաբերել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա հարձակման կասկածյալներից մեկին (ՖՈՏՈ)
01.09.2018,
12:58
Օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը հայտնաբերել է օգոստոսի 28-ին Ձորաղբյուրում Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա կատարված ավազակային հարձակման կասկածյալներից մեկին:
«Օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 1985 թվականի ծնված Մաիս Մկրտչյանին, ով ծառայել է Հայաստանի ոստիկանությունում ավագի կոչմամբ»,- ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդման մեջ:

Ոստիկանության ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Ձորաղբյուրում կատարված ավազակային հարձակման մյուս 2 մասնակիցների ինքնությունը:

Օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի ներխուժել են Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել․ գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր ինքնաձիգով։
Հայր և որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսը անկանոն կրակոցներ են արձակել ու փախել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ առանձնատան բակում հայտնաբերել են 7.62մմ տրամաչափի 16 փամփուշտ, նաև սպորտային պայուսակ, որի մեջ եղել է լինգ ու կպչուն ժապավեն։
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը եղել է վնասազերծված տղամարդու մոտ։ Նա 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, ով ձերբակալվել էր։
Հարուցվել էր քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, 2 մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքը շարունակվում է: -0-