413.78
4.82
386.17
+24
Եղանակը Երևանում
Հայ

«Ոսկեջրած» ալկոթեստերներ, թե՞ կոռուպցիոն ռիսկ

13:11
25 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Թրասփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանն ուշագրավ փաստեր է ներկայացրել բյուջեից իրականացվող գնումների մասին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Ըստ Մանուկյանի բերած փաստերից մեկի, ՀՀ ոստիկանությունը մարդու օրգանիզմում սպիրտի պարունակությունը չափող 45 հատ «ալկոթեստեր» սարք է ձեռք բերել` յուրաքանչյուրը մեկ միլիոն 98 հազար դրամով։ Փորձագետը պնդում է, որ դա շատ թանկ է, քանի որ, օրինակ, Ռուսաստանում դրա հատն արժե 4-8 հազար ռուբլի, այսինքն` 56-58 հազար դրամ։

«Թրասփարենսի ինթերնեյշնլ»–ի փորձագետը նույնիսկ կատակել էր` ասելով, թե ձեռք բերած ակլոթեստերները, հավանաբար, ոսկեջրած են։

Ոստիկանությունն արձագանքել է փորձագետի բերած փաստին, ասելով, որ վերջինս թյուրիմացության մեջ է գցել հասարակությանը։ «2015 թվականին ոստիկանությունը ձեռք է բերել Alcovisor yupiter մոդելի պրոֆեսիոնալ, ներկառուցված տպիչով 45 հատ լրակազմ, որի գինն իսկապես 1 մլն 98 հազար դրամ է, որի մեջ մտնում է նաև սարքի հայաֆիկացումը, ՀՀ ստանդարտներին համապատասխան` վերածրագրավորումը պատվիրատուի պահանջով, ինչպես նաև հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները»,– պարզաբանել են ոստիկանությունում, ավելացնելով, որ այդ սարքը ՌԴ–ում արժե ոչ թե 4-8 հազար, այլ 70 հազար ռուբլի առանց բոլոր վերանշյալ ընթացակարգերի։

Պարբերականը, սակայն, թվաբանություն է ներկայացնում, որից պարզ է դառնում, որ նույնիսկ այդ բոլոր վճարումները և հայաֆիկացումը կատարելու դեպքում սարքը չէր կարող արժենալ 1 մլն 98 հազար դրամ, ընդգծելով, որ հայաֆիկացումը շատ ավելի էժան գործընթաց է, քան ներկայացնում է ոստիկանությունը։

Այսպիսով, ինչպես նշում է թերթը, «ոստիկանությունն իր բերած հակափաստարկներով ապացուցել է փորձագետի պնդումները և հաստատել, որ այս գնման մեջ, մեղմ ասած, կոռուպցիոն ռիսկ կա»,– նշվում է հոդվածում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են