Ո՞րն է Հայաստանում ՃՏՊ–ների թվի աճի պատճառը

06.09.2017, 17:29
«Վարորդների պաշտպանության լիգա» ՈԱԿ–ի ղելավար Տիգրան Հովհաննիսյանը նշել է Հայաստանում ՃՏՊ–ների աճի թվի պատճառը։
Ո՞րն է Հայաստանում ՃՏՊ–ների թվի աճի պատճառը
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Վարորդների պաշտպանության լիգա» ՈԱԿ–ի ղելավար Տիգրան Հովհաննիսյանը նշել է Հայաստանում ՃՏՊ–ների աճի թվի պատճառը։

«Վարորդների չափազանց նյարդային վիճակը հանգեցնում է ՃՏՊ–ների թվի աճի, այդ թվում` մահվան ելքով։ Նայեք նրանց` ղեկին նստած են լարված, մշտապես բղավում, հայհոյում են և տեղի–անտեղի ազդանշան սեղմում»,– ասաց նա մամուլի ասուլիսում։

Փորձագետի կարծիքով, վարորդների նյարդային վիճակը մի քանի պատճառ ունի։

«Վարորդական իրավունքի վաճառքի հայտնի խնդիրը շատ լուրջ մարտահրավեր է։ Մենք դադարում ենք վստահել առջևից երթևեկող վարորդի հմտություններին, ինչի պատճառով մշտապես սթրեսային վիճակում ենք»,– ասաց նա։

Նյարդայինության մեկ այլ պատճառ էլ, ըստ Հովհաննիսյանի, ճանապարհային երթևեկության տեսախցիկներն են։

Загружается новость ... "Право"

«Այս գործընթացը սկսվել է 2012 թվականին, բայց այն չհանգեցրեց ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը, այլ միայն տուգանքների թվի կտրուկ աճի։ Դրա հետևանքով վարորդները, նախևառաջ, մտածում են ոչ թե երթևեկության անվտանգության, այլ տուգանք չստանալու մասին»,– ասաց փորձագետը։

Իսկ որպես գլխավոր պատճառ փորձագետը նշեց ՃՏՊ–ների լուսաբանումը լրատվամիջոցներում։
«ՃՏՊ–ները լուսաբանվում են այնպիսի մանրամասներով, որ դա հոգեբանորեն ազդում է մարդկանց վրա։ Այդ պատճառով ես կոչ եմ անում լրատվական ծառայություններին մի փոքր զերծ մնալ ճանապարհային պատահարների մանրամասն լուսաբանումից»,– ասաց նա։ -0-