435.48
4.36
404.42
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ոչ մի ընտրություն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Վազգեն Մանուկյանը հայտնել է մոտակա ծրագրերի մասին

14:27
28 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Անհնազանդության բողոքի ակցիաները ամեն օր են լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, հայտնել է վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Քաղաքը միշտ էլ այս իրավիճակում է լինելու, որովհետև այն, ինչ որ արվեց, ներել հնարավոր չէ, և և այն ինչ շարունակվում է, ամեն օրը կործանարար է Հայաստանի համար»,- հայտնել է Մանուկյանը լրագրողների հետ զրույցում երկուշաբթի անցկացվող հերթական բողոքի ակցիայի ընթացքում:

Ընդ որում նա կասկածի տակ դրեց այն, որ վարչապետը կգնա արտահերթ ընտրությունների:

«Նա դիտմամբ դաշտը ուզում է բաժանի կուսակցությունների՝ովքեր են համաձայն, ովքեր են՝ դեմ: Սովորական հնարք է՝ «հին-նոր», սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ»,- նշել է նա:

Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտնել էր ՀՀ վարչապետի պաշտոնը լքելու պատրաստակամության մասին և հրավիրել շահագրգիռ քաղաքական ուժերին խորհրդակցությունների 2021թ.-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու հարցով: Ընդ որում, վարչապետը նշել էր, որ «հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը»։

«Ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չի կարող լինել Հայաստանում»,- հայտնել է Մանուկյանը:

«Նախևառաջ, ինքը պետք է հեռանա, պետք է ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում գոնե ուշքի կբերի, կբարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների՝ կամ եռակողմ, կամ Ադրբեջանի հետ սահմանների վերաբերյալ: Որովհետև այն, ինչ որ կատարվում է, խայտառակություն է, մեր շարունակում ենք տալ ու տալ: Այստեղ առանց որևէ բանակցությունների, առանց միջոզգային իրավունքի տրվում են սահմանները: Մինչև չվերջանա սա, նոր կառավարություն չի ստեղծվի, ընտրությունների մասին խոսելը անիմաստ է: Ընտրություններ դա նշանակում է նորից տրոհել Հայաստանը, ընտրությունը նշանակում է պայքար, բոլոր կուսակցությունները պետք է սկսեն պայքարել Այս իրավիճակում իմաստ ունի այդ պրոցցեսի մեջ մտնել: Մինչև ուշքի չգանք, չի կարելի այդպիսի բան անել»,- նշել է նա:

Մանուկյանն ընդգծել է, որ Փաշինյանին դավաճան չի համարում, այլ թշնամի:
«Իր օրոք Հայաստանը զարգացում ապրել չի կարող: Պատերազմում մենք պարտվեցինք, բայց էլի կարելի է ոտքի կանգնել, սակայն այն երևույթները, որոնք ինքը մտցրեց, այդ երևույթները կործանարար են Հայաստանի համար»,- ընդգծել է նա:

Մանուկյանի խոսքով, երկրում չկա ընդդիմություն և իշխանություն բաժանում՝ «սա քաղաքական պայքար չէ»

«Կա թշնամու իշխանություն և ժողովուրդ: Բայց այդ ամեն ինչից մեր ժողովուրդը դուրս կգա: «Ընդդիմություն» բառը օգտագործում են, երբ ընտրություններ են, երբ որ քաղաքական հայացքների տարբերությունկա: Իսկ հիմա չկա նման բան: Այժմ ազգային պայքար է մեր երկիրը թշնամուց փրկելու համար: Դրանից հետո մեր մեջ կլինեն քաղաքական պայքարներ, բայց նախևառաջ պետք է ազատվել թշնամիներից»,- ընդգծել է նա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին