Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատը նոր նախագահ կունենա. թերթ

23.08.2016, 11:46
Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նոր նախագահ է ունենալու։
Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատը նոր նախագահ կունենա. թերթ
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահ կնշանակվի նույն դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, գրում է «Հրապարակ» թերթը։

Սերժիկ Ավետիսյանը դատական համակարգում է 1991 թվականից և դատավորի աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև գիտամանկավարժական գործունեությամբ, աշխատություններ ունի։

Ըստ պարբերականի, վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին առայժմ կմնա իր տեղում։ -0-