Viva–ն զգուշացնում է․ Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր

19.03.2026, 13:38
Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր՝ օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վնասման հետևանքով, հայտնում է Viva հեռահաղորդակցական ընկերությունը
Viva–ն զգուշացնում է․ Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր՝ օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վնասման հետևանքով, հայտնում է Viva ընկերության մամուլի ծառայությունը։

«Արագ արձագանքման խմբերն աշխատանքներ են տանում՝ պատճառների վերացման ուղղությամբ։ Հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։