Վարչապետը ներկայացրեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի խնդիրների լուծման ձևը
22.08.2018,
21:18
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հնչեցրեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի խնդիրների լուծման ձևը:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հնչեցրեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի խնդիրների լուծման ձևը:
«Բարձրագույն կրթության համակարգը պետք է վերակառուցվի օտարերկրյա ուսանողների ներգրավման համար: Օրինակ, դեռ խորհրդային ժամանակներում Երևանի պետական բժշկական համալսարանն ուներ օտարերկրյա ուսանողների ներգրավման կողմնորոշում: Եվ այժմ էլ այնտեղ բազմաթիվ օտարերկրյա ուսանողներ են սովորում, ինչը թույլ է տալիս խուսափել դիմորդների թվի հետ կապված խնդիրներից»,- ասաց Փաշինյանը, նշելով, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որի դեպքում յուրաքանչյուր դիմողն ընդունվում է բուհ:
Նա նշեց, որ բարեփոխումների իրականացման և ուսման գրավիչ վարձավճար սահմանելու դեպքում Հայաստանում իրական փոփոխություններ կկատարվեն:
«Փոփոխությունները շատ կարևոր են նաև մեր տնտեսության բնական աճն ապահովելու համար: Եթե որակյալ կադրեր չպատրաստվեն, մենք խնդիրների կբախվենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, վերոնշյալը վերաբերում է նաև, առողջապահության և գիտության ոլորտներին:
«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ մեր գիտնականները ծառայություններ մատուցեն որպես Հայաստանի ռեզիդենտներ և քաղաքացիներ` իրենց փորձը փոխանցելով ապագա սերունդներին: Այսպիսով, ձևավորվում է փորձագիտական բազա, որը կկարողանա գիտական ծառայություններ արտահանել»,- ասաց Փաշինյանը: -0-

Загружается новость ...
"Право"