ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Կիրակի Վայոց ձորի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, երկրաշարժի հզորությունը կազմել է3.3 մագնիտուդ, իսկ օջախի խորությունը` օջախի 10 կմ:
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի տվյալներով, երկրաշարժի տեղի է ունեցել Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում` Ելփին գյուղից 8 կմ հարավ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Չիվա և Ելփին գյուղերում՝ 3-4 բալ, իսկ Եղեգնաձոր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում