ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի թունելի երթևեկելի ուղղությունները
15.04.2021,
12:33
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՈՐԴՆԵՐ. ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի թունելի երթևեկելի ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-20:00-ն՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–
«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–