Ու՞ր է կորել ՀՀ ֆինանսների նախարարը, կամ խորհրդավոր «աուդիոնամակի» հետքերով

01.04.2016, 11:53
Հայաստանի ֆինանսների նախարարն արդեն մի քանի օր չի երևում կառավարական «Օլիմպոսում»:
Ու՞ր է կորել ՀՀ ֆինանսների նախարարը, կամ խորհրդավոր «աուդիոնամակի» հետքերով
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆինանսների նախարարն արդեն մի քանի օր չի երևում կառավարական «Օլիմպոսում», գրում է «Հայկական ժամանակ» թերթը։ Բիզնես հանրությունը դա կապում է վերջերս հայտնված բաց «աուդիոնամակի» հետ, որը մեծ իրարանցում էր առաջացրել։

Թերթը գրում է, որ խոսքը ցանցում հայտնված ձայնագրության մասին է, որում «Մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների» անունից Գագիկ Խաչատրյանի, նրա հորեղբորորդի Կարեն Խաչատրյանի և նրանց հետ կապված մի քանի անձանց հասցեին «հանցավոր խմբի» ստեղծման և պետական միջոցների յուրացման ուղիղ մեղադրանքներ են հնչել։

Պարբերականը նշում է, որ, իրականում, Գագիկ Խաչատրյանը մեկնել է գործուղման Հարավային Կորեա, որի հետ ֆինանսների նախարարին «ջերմ» և «գործնական» հարաբերություններ են կապում։

 «Նոր սերդնի տխրահռչակ հաշվիչ դրամարկղային մեքենաները, որոնք ներկայում Հայաստան են ներկրվում, արտադրված են հենց Հարավային Կորեայում, և մութ ու կասկածելի գործարքի արդյունքում մեր գործարարները և բյուջեն դրանք ձեռք բերելու նպատապով արդեն տասնյակ միլիոնավոր դոլար են ծախսել և շարունակում են ծախսել»,– գրում են գրառման հեղինակները։

Թերթն ավելացնում է նաև, որ դատախազությունն արդեն ընթացք է տվել «աուդիոնամակի» հետ կապված գործին և ուղղել այն ազգային անվտանգության ծառայություն։ -0-