Թուրքական ղեկավարության հայտարարությունները ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին. Լավրով

22.04.2016, 13:18
Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները միանգամայն անընդունելի են:
Թուրքական ղեկավարության հայտարարությունները ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները միանգամայն անընդունելի են, ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրողների` ղարաբաղյան կարգավորման համատեքստում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների միակողմանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։

«Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են մեկ պարզ պատճառով` դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին, դրանք հակամարտությունը ռազմական, ուժային ճանապարհով լուծելու կոչեր էին»,– ասաց Լավրովն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցում։

Նա նշեց, որ դա արմատապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության համանախագահների դիրքորոշումներին։

«Բայց մենք արդեն, ցավոք, սովոր ենք ներկայիս թուրքական ղեկավարության այդօրինակ արտահայտություններին»,– ասաց Լավրովը։ -0-