Ցուցարարները Երևանում արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
20.04.2018,
21:27
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ հանդես է եկել հայտարարությամբ` գերատեսչության ծառայողական մեքենայի արգելափակման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ հանդես է եկել հայտարարությամբ` գերատեսչության ծառայողական մեքենայի արգելափակման կապակցությամբ։
Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ապրիլի 20-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ցուցարարները, որոնց մեջ նաև ակնհայտ սադրիչներ և անչափահասներ են եղել, արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, ինչպես նաև անտեսել շանվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները։
Աղբյուրի հաղորդմամբ, նաև հարվածներ են հասցվել ուղեկցող ավտոմեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել պաշտպանության նախարարի ավտոմեքենայի դուռը։
«Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը»,– նշվում է հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, միաժամանակ հորդորում է չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի ավտոմեքենաների՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժերը։
«Դա էապես կարող է վտանգել ամեն օր մարտական խնդիր կատարող բանակի բնականոն կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների անխափան աշխատանքը»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-