Թորոսյանը հայտնել է կորոնավիրուսի պատճառով Ծաղկաձորում մեկուսացված 31 քաղաքացիների վիճակի մասին

06.03.2020, 13:03
Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց ինքնազգացողությանը
Թորոսյանը հայտնել է կորոնավիրուսի պատճառով Ծաղկաձորում մեկուսացված 31 քաղաքացիների վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է կորոնավիրուսի պատճառով Ծաղկաձորում մեկուսացված 31 քաղաքացիների ինքնազգացողության մասին:

 «Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

 Նախարարը հայտնել է, որ բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում։ 

Մարտի 1–ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–