The Washington Post–ը բացատրել է հայ վարչապետի հրաժարականի պատճառը

09.09.2016, 13:27
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը Հայաստանի մայրաքաղաքում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո սպասելի էր:
The Washington Post–ը բացատրել է հայ վարչապետի հրաժարականի պատճառը
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը Հայաստանի մայրաքաղաքում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո սպասելի էր, գրում է The Washington Post–ը։

Պարբերականը հիշեցնում է, որ Աբրահամյանը հրաժարականի մասին հայտարարել է հինգշաբթի, որ հնարավորություն տա կոալիցիոն կառավարության ստեղծմանը։ Հուլիսին մի խումբ զինված մարդիկ գրավեցին Երևանում ՊՊԾ գունդը` պահանջելով ընդդիմադիր ակտիվիստի ազատումը և կառավարության հրաժարականը։ Նրանք պատանդ էին պահում մի քանի ոստիկանների և բժիշկների, այնուհետև ազատել են նրանց։
Դիմակայությունն ակտիվացրեց բողոքի շարժումը Հայաստանում` պատճառ դառնալով ցույցերի, որոնք վերածվեցին Ոստիկանության հետ բախումների, գրում է The Washington Post–ը։

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանի նախագահն օգոստոսին խոստացել է ստեղծել ազգային համաձայնության կառավարություն` այդ խոստումը դարձավ երկշաբաթյա դիմակայություն հետևանք։

Թերթը նաև մեջբերում է Աբրահամյանի այն խոսքերը, որ նա հեռանում է նոր կառավարությանը շանս տալու համար, որը պետության զարգացման նոր մոտեցումներ կառաջարկի։ -0-