412.76
4.77
386.62
+24
Եղանակը Երևանում
Հայ

The Huffington post: ինչու յուրաքանչյուր ամերիկացի պետք է դիտի «Խոստումը» ֆիլմը

21:03
30 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. The Huffington Post հեղինակավոր ամերիկյան պարբերականը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին նվիրված իր հոդվածում գրել է, թե ինչպես են ամբողջ աշխարհում անցնում ճակատի գծերը պատմական ճշմարտությունն ընդունողների և այն հերքողների միջև։

«1915–ից 1923 թվականներին, քողարկվելով Առաջին համաշխարհային պատերազմով, թուրքական կառավարությունն իր տարածքում բնակվող 3 միլիոն անմեղ քրիստոնյա է սպանել, այդ թվում` 1.5 միլիոն հայերի։ Քրիստոնյաները բազմազգ Օսմանյան կայսրության առավել կրթված և առաջադեմ մասն էին կազմում, և այսօրվա հարուստ թուրքերից շատերն իրենց կարողությունը կուտակել են` բռնազավթելով հույների, հայերի և ասորիների գույքը և փողերը»,– ասվում է նյութում։

Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ հետագա հարյուր տարիների ընթավքում թուրքական կառավարությունն ամեն կերպ հերքել է ցանկացած հանցագործություն և պնդել է, որ պարզապես «կասեցրել է» իբր դավաճան հայերի գործողությունները։

«Փոխհատուցում վճարելու վախից կամ էթնիկ անտեղի հպարտությունից և ազգայնությունից ելնելով` Թուրքիան տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսի քարոզչության վրա` «ցեղասպանություն» եզրից խուսափելու համար, թեև այն մարդը, ով 1943 թվականին այդ տերմինը հնարած մարդը` լեհ հրեա Ռաֆայել Լեմկինը, արել է դա` նկատի ունենալով հենց հայերին, ինչպես նա ասել է 1952 թվականին»,– ասվում է հոդվածում։

Հեղինկաները նշում են, որ 1840–ական թվականներին ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպան Մունիր Էրթեղունը խոչընդոտել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» կինոտարբերակի ստեղծմանը։

ավելի քան 70 տարի անց լույս է տեսել «Խոստումը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2016 թվականին ընդամենը 1500 մարդու ներկայությամբ։

«Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում ինչ–որ մոգական ձևով հայտնվել է մոտ 85 հազար բացասական արձագանք։ Կարելի է միայն ենթադրել, որ դրանք կամ գրվել են թուրք կոալիցիայի կողմից, կամ, հնարավոր է` Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալների կողմից, ովքեր օր ու գիշեր նստել են համակարգչային տերմինալներում և օգտագործել կեղծ օգտանուններ»,– նշում են հոդվածի հեղինակները։

Հրապարակման մեջ նշվում է, որ այսօր Թուրքիայում մեծամասնությունը բացարձակ չի պատկերացնում, թե ինչ է ժողովրդավարությունը։ Նրանք հիանալի գիտեն, թե ինչ է կատարվել հայերի հետ 1915 թվականին, և նրանց համար դա նշանակություն չունի։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ