415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

The New York Times-ը գրել է Ատամհատիկի մասին

20:16
13 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. The New York Times ամերիկյան հրատարակությունը գրել է «Ատամհատիկ» հայկական ծեսի մասին։

«Հայաստանում երեխաները սկսում են մտածել իրենց կարիերայի մասին շատ վաղ տարիքում` մոտավորապես վեց ամսականում։ Երբ երեխայի մոտ դուրս է գալիս առաջին ատամիկը, որպես կանոն դա տեղի է ունենում 4–7 ամսականում, ընդունված է տոնել Ատամհատիկ», – նշվում է The New York Times–ի հոդվածում։

Հոդվածի հեղինակը նշում է, որ փոքրիկի առաջ դնում են տարբեր առարկաներ, որոնք խորհրդանշում են այս կամ այն մասնագիտությունը` բարձրախոս, բժշկական պարագաներ, մկրատ, գումար և այլն։ Այն առարկան, որը երեխան կվերցնի առաջինը, խորհրդանշում է նրա ապագա մասնագիտական հմտությունները։

Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր Յուլիա Անտոնյանի խոսքով, ատամների ի հայտ գալուն պես երեխան արդեն կարող է ուտել կոշտ սնունդ, իսկ այդ հմտության ձեռքբերումը բարենպաստ փուլ է, երբ կարելի է կանխատեսել երեխայի ապագան։

«Ծնողները կարող են կազմակերպել իրենց սերնդի ապագան` ընտրելով միայն այն առարկաները, որոնք խորհրդանշում են հեղինակավոր և օգտակար մասնագիտություններ», – նշել է Անտոնյանը։

«Գիրք` գիտնականի կամ գրողի համար, մատիտ` ճարտարապետի, դիզայների կամ նկարչի համար, հաշվիչ` հաշվապահի համար», – ավելացրել է պրոֆեսորը։

Նրա խոսքով, ծնողները կարող են ազդել նաև իրենց փոքրիկի ընտրության վրա` առարկաները դնելով ավելի մոտիկ կամ հեռու։ Նա ավելացրել է, որ ծեսի հիմքում ընկած է ատամի և հատիկի միջև կախարդական կապը։

Արարողության սկզբում երեխայի շուրջ տարատեսակ հատիկավորներ են շաղ տալիս։ Երեխայի գլուխը հաճախ ծածկում են կտորով, ձեռքով, անգամ հովանոցով։ Այս ծեսը երաշխավորում է, որ երեխան ապագայում կունենա առողջ ատամներ։

Այսօր Հայաստանում Ատամհատիկի ժամանակ ընդունված է կազմակերպել հյուրասիրություն, պատրաստել տորթ, խաղալիքներ, կոնֆետներ և փուչիկներ ատամի տեսքով։

Ատամհատիկի մասին առաջին անգամ հիշատակվել է 19–րդ դարում, երբ երեխայի առջև դրվել է երկու առարկա` դանակ և սանր (կամ հայելի)։ Կանխատեսումը վերաբերել է ոչ թե երեխայի ապագային, այլ հաջորդ երեխայի սեռին։ Եթե փոքրիկն ընտրել է դանակ, ապա նա եղբայր է ունենալու, եթե սանր կամ հայելի` քույրիկ։ Իսկ ապագա մասնագիտության հետ կապված կանխատեսումը, Անտոնյանի խոսքով, առաջացել է շատ ավելի ուշ` խորհրդային տարիներին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել