Telcell-ը նոր ծրագրային լուծում է տվել տերմինալներից մանրադրամների հնարավոր գողությունը կանխելու համար

19.03.2025, 15:26
Telcell ընկերությունը նոր ծրագրային լուծում է տվել տերմինալներից մանրադրամների հնարավոր գողությունը կանխելու համար
Telcell-ը նոր  ծրագրային լուծում է տվել տերմինալներից մանրադրամների հնարավոր գողությունը կանխելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Telcell ընկերությունը նոր ծրագրային լուծում է տվել տերմինալներից մանրադրամների հնարավոր գողությունը կանխելու համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այսպիսով, եթե տերմինալն ունի մանրադրամն ընդունող սարքի հետ խնդիր, ապա մինչ մանրադրամը տերմինալի մեջ գցելը, տերմինալի վրա հայտնվում է զգուշացում․ «Տվյալ տերմինալով այս պահին հնարավոր չէ կատարել մանրադրամով վճարում։ Խնդրում ենք օգտագործել թղթադրամ կամ մոտենալ այլ Telcell Terminal-ի»

Վերջին շրջանում որոշ «հնարամիտ» քաղաքացիներ փորձել են Telcell Terminal-ներից մանրադրամներ գողանալ։ Երբ ապարատը փորձել է ստանալ մանրադրամը, նրանք հենց այդ տեղում տարբեր իրեր են մտցրել և վերցրել հավաքված գումարը։ Այսինքն՝ հաճախորդը մանրադրամը գցել է ապարատի մեջ, սակայն տոմս չի ստացել, քանի որ գումարը չի գնացել ապարատ, այլ հավաքվել է ընդունման կետում ու մնացել այդտեղ։ 

Նման դեպքեր գրանցվել են հիմնականում կանգառների մոտ տեղակայված տերմինալներում, որտեղ մանրադրամներն ավելի շատ են հավաքվել։ 
Խնդիրը հայտնաբերելուց հետո Telcell-ի անվտանգության աշխատակիցների օպերատիվ քայլերի շնորհիվ հարցին արագ տրվել է վերոնշյալ ծրագրային լուծումը։   
Telcell ընկերությունը հորդորում է չարագործներին զերծ մնալ նման արարքներից, քանի որ դրանք հայտնաբերվում են արագ, իսկ արդյունքում տուժում են օրինապաշտ քաղաքացիները, որոնք բախվում են անհարմարությունների և կրում են ֆինանսական կորուստ։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։