Team Telecom Armenia–ն հայտնում է Վրաստանում երկու կապուղու խափանման և ինտերնետ հասնաելիության հնարավոր սահմանափակումների մասին
23.06.2023,
15:11
Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում, հայտնում է telecom.arka.am հեռահաղորդակցական կայքը` հղում անելով Team Telecom Armenia ընկերությանը։
«Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար: Այս պահին գործարկել ենք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–