Տավուշում հակառակորդի կողմից վիրավորված երեխայի վիճակը կայուն է. ԲԿ

31.03.2020, 11:12
Նոր տեղեկություններ Տավուշում հակառակորդի կողմից վիրավորված երեխայի վիճակի մասին  
Տավուշում հակառակորդի կողմից վիրավորված երեխայի վիճակը կայուն է. ԲԿ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանն իր Facebook-յան էջում նոր տեղեկություններ է հայտնել Տավուշի մարզում հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորված երեխայի առողջական վիճակի մասին։

Загружается новость ... "Лево"

«Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում»,- նշել է նա:

Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել էր վիրահատություն:

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմից Տավուշի մարզում ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող և Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում։-0-