Ահաբեկություն նախապատրաստող տասը զինված մարդ է վնասազերծվել Նորք Մարաշում

25.11.2015, 11:00
Երևանում ձերբակալվել է ահաբեկություններ նախապատրաստող զինված խումբ։  
Ահաբեկություն նախապատրաստող տասը զինված մարդ է վնասազերծվել Նորք Մարաշում
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Երևանում ահաբեկություններ նախապատրաստող զինված խմբի, իր կայքում հայտնում է քրեական քրոնիկոնի լրագրող Գագիկ Շամշյանը։

Գործողությունն անցկացվել է Նորք Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում։

Շամշյանի տեղեկացմամբ, խումբը զինված էր ժամանակակից զենքով, պայթուցիկով և մտադիր էր ահաբեկություններ իրականացնել մայրաքաղաքում։ Գործողության ընթացքում տուժածներ չեն եղել։

Հաղորդման մեջ նշվում է, որ տասը ձերբակալվածների մեծամասնությունն օտարերկրացիներ են, նրանցից երեքը` կանայք։ -0-